Պաատա Սալիան հանդիպել է բիզնեսի ներկայացուցիչների հետ
Պաատա Սալիան հանդիպել է բիզնեսի ներկայացուցիչների հետ

Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան հանդիպել է բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Վրաստանի բիզնես ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ արդարադատության նախարարը և նախարարության համակարգի գործակալությունների ղեկավարները մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ներկայացրել են Արդարադատության նախարարության բիզնեսի աջակցությանն ու զարգացմանն ուղղված նորարարական ծառայությունները, այդ թվում՝ «Գործարար օգնական», «Խելացի պայմանագիր», հարկադիր կատարման ծառայություններ, նոտարական միջնորդություն, էլեկտրոնային դրամապանակ և այլն։

Հանդիպմանը տեղի ունեցած քննարկման ընթացքում բիզնես հատվածի ներկայացուցիչները Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից ստացել են իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։ Զրույցը նաև անդրադարձել է ապագա համագործակցության հեռանկարներին։

Տեղեկատվությունը տարածում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։