Պաատա Իմնաձեն չի հաստատում տեղեկությունը, որ հնարավոր է հայտարարվի ամբողջական «լոգդաուն»
Պաատա Իմնաձեն չի հաստատում տեղեկությունը, որ հնարավոր է հայտարարվի ամբողջական «լոգդաուն»

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն չի հաստատում տեղեկությունը, որի համաձայն կորոնավիրուսի պատճառով հնարավոր է ժամանակավորապես դադարեցվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը և հայտարարվի ամբողջական արգելափակում:

Իմնաձեի խոսքով, նման տեղեկությունները պարզապես բամբասանք է:

Միևնույն ժամանակ, Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ բոլոր սահմանափակումները կիրականացվեն նախապես գրված երկամսյա ծրագրի համաձայն:

«Նման բան չի քննարկվել, այդ լուրերը բամբասանք է և չի համապատասխանում իրականությանը: Ցավոք, այս երկրում շատ մարդիկ կան, ովքեր զբաղված են լուրեր տարածելով, և մոտավորապես, այնպիսի սկզբունքով է, որ ինչքան վատ, այնքան լավ: Ոչինչ նման չի քննարկվել: Հաշվի առնելով այն, ինչ հայտարարվել էր սկզբում, խոսքը երկամսյա ծրագրի մասին է: Ամեն ինչ արվելու է ըստ այդ ծրագրի», – հայտարարել է Իմնաձեն: