Պուիչդեմոնի արտահանձնման հարցը որոշվելու է դեկտեմբերի 14-ին
Պուիչդեմոնի արտահանձնման հարցը որոշվելու է դեկտեմբերի 14-ին

Բրյուսելում ավարտվել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուիչդեմոնի և կառավարության նախկին անդամների դատական նիստը:

Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է Բրյուսելից, դատավարությանը քննարկել են Պուիչդեմոնի և կառավարության նախկին անդամների Իսպանիա արտահանձնելու հարցը: Նշվում է, որ դատարանը իր վերջնական որոշումը հրապարակելու է դեկտեմբերի 14-ին:

Այսօրևեթ Մադրիդում դատարանի որոշմամբ, Կատալոնիայի իշխանությունների նախկին 6 անդամի բաց են թողել գրավի դիմաց, իսկ ինչ վերաբերում է Կատալոնիայի նախկին փոխնախագահին, ապա նրա մնում է բանտարկության մեջ: