Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում ՈՒկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը
Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում ՈՒկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հանդիպելու է իր ուկրաինացի գործընկերոջը:

Վրաստանի կառավարության շենքում դեմ առ դեմ  հանդիպումից հետո, տեղի է ունենալու երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպում:

Ավարտին երկու երկրների վարչապետերը համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հանդես կգան լրագրողների առջև:

Նշվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում Վլադիմիր Գրոյսմանը այցելելու է պաշտպանության նախարարության Ծերովանիի ռազմավարական կենտրոն, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրում:

ՈՒկրաինայի վարչապետը Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ միասին խոսքով ելույթ է ունենալու նաև «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովի բացման արարողությանը, ինչպես նաև ներկա է գտնվելու «High Level Dialogue on Belt and Road Connectivity for Stability» թեմայով հանդիպմանը:

Այցի ավարտին Վրաստանի վարչապետը ուկրաինացի գործընկերոջը կառավարական պատվիրակության հետ միասին հյուրընկալելու է պաշտոնական ճաշին:

ՈՒկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել երեկ երեկոյան: