Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել է WTA-ի մրցաշարը, որի եզրափակիչում հանդես է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող ճապոնացի Նաոմի Օսական:
Նյու Յորքում տրիումֆից հետո, սա Օսակայի առաջին մրցաշարն էր: Եզրափակիչում նրան դիմակայել է չեխ Կառոլինա Պլիշկովան: Երկու թենիսիստուհիներն էլ սեփական գեյմերում լավ են դրսևորվել իրենց, առանձնապես Պլիշկովան, որը ոչ մի բրեյք-փոինթի հնարավորություն չի տվել Օսակային, իսկ անձամբ վաստակել է երկուսը և օգտագործել դրանք, արդյունքում մեկ ժամ ու չորս րոպե տևած հանդիպումը ավատվել է Պլիշկովայի հաղթանակով՝ 6:4, 6:4:
Սա չեխ թենիսիստուհու համար 11-րդ տիտղոսն էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan