Օրեր շարունակ Չինաստանի ափերի մոտ այրվող իրանական տանկերը խորտակվել են պայթյունից հետո

Մեկ շաբաթ առաջ Արևելաչինական ծովում Հոնկոնգից բեռնատար նավի հետ բախված նավթ տեղափոխող իրանական տանկերը խորտակվել է հերթական պայթյունից հետո,- լրատվությունը տարածել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ տանկերի 32 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 12:00-ին: Այրվող տանկերից կրակը բարձրանում էր 800-1000 մետր բարձրության: 13:45-ին տանկերն ամբողջությամբ սուզվել է ջրի տակ:

Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ, սև արկղերը փոխանցվել են փորձաքննության:

Իրանի Ազգային նավթային ընկերությանը պատկանող SANCHI տանկերը, որը 136 հազար տոննա նավթ ու գազախտուցք էր տեղափոխում, բախվել էր հոնկոնգյան CF CRYSTAL բեռնատար նավին Չինաստանի արևելյան ափերի մոտ հունվարի 6-ի երեկոյան: