Լիտվայի ԱԳՆ. Եվրամիությունը և անդամ երկրները պատրաստ են աշխատել Սիրիայի հետ՝ չեղարկելու այն որոշումները, որոնք խախտում են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Լիտվայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը և նրա անդամ պետությունները պատրաստ են աշխատել Սիրիայի Ժողովրդական ժողովի հետ՝ Ասադի ռեժիմի ժամանակաշրջանում ընդունված որոշումների չեղարկման ուղղությամբ։
Ինչպես նշվում է Լիտվայի արտաքին գործերի գերատեսչության հայտարարության մեջ, խոսքը այն որոշումների մասին է, որոնցով Ասադի ռեժիմի պայմաններում ճանաչվել էր Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը։
«Եվրամիությունը և նրա անդամ պետությունները պատրաստ են համագործակցել Սիրիայի Ժողովրդական ժողովի հետ և աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության ուղղությամբ, ներառյալ՝ Ասադի ռեժիմի ժամանակաշրջանում ընդունված այն որոշումների չեղարկումը, որոնք խախտում են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», – ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։