Օպտիմիզացում և բյուրոկրատական ծախսերի նվազեցում քաղաքապետարանում անպայման կլինի. Կալաձե
Օպտիմիզացում և բյուրոկրատական ծախսերի նվազեցում քաղաքապետարանում անպայման կլինի, սակայն սա ունի իր ձևը, գոյություն ունի օրենք, ես օրինապաշտ մարդ եմ և կգործեմ օրենքի սահմաններում,- այս հայտարարությունը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արել է քաղաքապետարանում բյուրոկրատական ծախսերը նվազեցնելու կապացությամբ հնչեցված հարցը մեկնաբանելիս:
«Ես չեմ կարող վարվել այնպես, ինչպես «Ազգային շարժումն» էր վարվում, երբ եկավ իշխանության գլուխ: Ձեռքի մեկ գործողությամբ բոլորին դուրս հանեց աշխատանքից, ոչ ոք չի հարցրել, թե ով ինչ կարող էր անել: Համապատասխանաբար, վերակազմավորումը հայտարարված է, սակայն այն ունի իր ժամկետները:
Ես, միայն մեկ մարդ, չեմ կարող իրագործել այն նախագծերը և այն խոստումները, որոնց հնչել են նախընտրական ժամանակահատվածում:
Ինձ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կաշխատեն ինձ հետ միասին: Ես այսօր աշխատանքից չեմ հեռացնում ոչ ոքի, օրենքը ինձ չի տալիս այդ հնարավորությունը և ոչ էլ կարող եմ նշանակել նոր մարդու: Համապատասխանաբար, պայմանագրով աշխատանքի եմ վերցրել այն մարդկանց, որոնք ինձ անհրաժեշտ են: Սպասենք, 3 ամիս հետո ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է»,- հայտարարել է Կախա Կալաձեն: