OPEC+ անդամները համաձայնել են սեպտեմբերին ավելացնել նավթի արտադրությունը
OPEC+ անդամները համաձայնել են սեպտեմբերին ավելացնել նավթի արտադրությունը: Euronews-ի փոխանցմամբ՝ OPEC անդամ երկրները որոշել են սեպտեմբերին օրական 548,000 բարելով ավելացնել նավթի արտադրությունը:
OPEC+ անդամները մի քանի տարի շարունակ կրճատել են նավթի արտադրությունը՝ «սև ոսկու» գների կայունությունը պահպանելու համար, սակայն 2025 թվականի սկզբին նրանք փոխել են իրենց ուղղությունը, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նավթի արտադրությունը մեծացնելու կոչի ֆոնին:
Euronews-ը գրում է, որ OPEC+-ի որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձերի ֆոնին՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններին համաձայնելու համար:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տալիս Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության հասնելու համար: