Օլաֆ Շոլցն ասում է, որ պատրաստ է Պուտինի հետ նոր բանակցությունների
09.05.2023, Frankreich, Straßburg: Bundeskanzler Olaf Scholz (SPD) spricht im EU-Parlament. Scholz will im Europaparlament seine Sicht auf die aktuelle Lage und die Zukunft der EU präsentieren. Foto: Kay Nietfeld/dpa +++ dpa-Bildfunk +++
Շոլցը պատրաստ է Պուտինի հետ նոր բանակցությունների,- գրում են գերմանական լրատվամիջոցները։ Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերը «RTL»-ի հետ զրույցում, ինքը պատրաստ է շարունակել բանակցությունները Պուտինի հետ՝ չնայած այն բանին, որ նրանց վերջին հեռախոսազրույցը «հիասթափություն էր»։
«Հիասթափեցնող էր, քանի որ Պուտինը պարզապես կրկնել է իր բոլոր արտահայտությունները»,- ասել է Շոլցը։ Սակայն, ըստ Շոլցի, հեռախոսազրույցն անհրաժեշտ էր Պուտինին հայտնելու համար, որ Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային չի նվազի, և «Պուտինը պետք է դուրս բերի զորքերը՝ խաղաղության զարգացման հիմք ստեղծելու համար»։
«Դա պետք է արվի, և ես նորից կանեմ դա, բայց մենք չպետք է պատրանքների ունենանք», – ասել է Շոլցը: