Օլաֆ Շոլց. Եվրոպացի գործընկերները համաձայնել են, որ սահմանների անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է

22:59, 08.01.2025

Եվրոպացի գործընկերները համաձայնել են, որ սահմանների անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ որոշ թյուրիմացություններ ի հայտ եկան Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունների հետ կապված։ Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը գործում է բոլոր երկրներում՝ անկախ նրանից՝ դրանք մեզնից արևելք են, թե արևմուտք։ Սրան պետք է հետևի յուրաքանչյուր երկիր, լինի դա փոքր երկիր, թե շատ հզոր ժողովուրդ։ Սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է և այն, ինչ մենք անվանում ենք արևմտյան արժեքներ», – ասել է Շոլցը։

Բացի այդ, ըստ Շոլցի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կուժեղացնեն իրենց պաշտպանունակությունը՝ համակարգվելով միմյանց հետ։

«ՆԱՏՕ-ն մեր պաշտպանության ամենակարևոր գործիքն է և անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնական հենասյունը, ինչպես նաև եվրոպական պետությունների և Կանադայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում: Հասկանալի է, որ Եվրոպայում անվտանգության իրավիճակը մոտ ապագայում շատ լարված է լինելու։ Սրան պետք է վճռական ու խոհեմ պատասխան տանք։ Մենք կուժեղացնենք պաշտպանությունը մեր գործընկերների հետ շատ սերտ համակարգվելով»,- ասել է Շոլցը։

Նմանատիպ