Օկուպացված Ղրիմում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 23 ուղևոր և անձնակազմի վեց անդամ է զոհվել
Օկուպացված Ղրիմում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 23 ուղևոր և անձնակազմի վեց անդամ է զոհվել

Օկուպացված Ղրիմում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով օդանավում գտնվող 23 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են։ Այս մասին տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ան-26 տեսակի ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետ կապը կորել է մարտի 31-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:00-ին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Տեղում աշխատում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը։