Օկուպացված Աբխազիայում ավելացել են էլեկտրաէներգիայի ժամային սահմանափակումները

19:41, 08.01.2025

Օկուպացված Աբխազիայում ավելացել են էլեկտրաէներգիայի ժամային սահմանափակումները։ Այսուհետ էլեկտրաէներգիան կանջատվի օրական 6 ժամով՝ ցերեկը՝ չորս ժամ ցերեկը, երկու ժամ՝ գիշերը։

«Ռուսաստանի Դաշնության էլեկտրաէներգիայի խնայողության անհրաժեշտությունից ելնելով հունվարի 9-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի մատակարարման նոր սահմանափակումները։ Այդ միջոցառումներն ուղղված են էներգառեսուրսների օգտագործման օպտիմալացմանը»,- ասված է օկուպացիոն ռեժիմի էներգետիկ ընկերության հայտարարության մեջ։

Աբխազիայի անջատողական ռեժիմի պահանջով դեկտեմբերի 23-ից սկսվել է Ռուսաստանից հումանիտար էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Նմանատիպ