Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Բադրա Գունբան ստացել է ձայների 54,73 տոկոսը
Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը։
Գունբան Ասլան Բժանիայի օրոք զբաղեցրել է այսպես կոչված փոխնախագահի պաշտոնը եւ Բժանիայի հրաժարականից հետո, նա հանդես էր գալիս որպես այսպես կոչված նախագահ։ Գունբայի մրցակից Ադգուր Արձինբան ստացել է ձայների 41,54%-ը։
Անջատողական ռեժիմի այսպես կոչված կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանիայի խոսքով՝ քվեարկության ընթացքում խախտումներ են եղել, սակայն դրանք չեն արտացոլվել արդյունքներում։ Հատկանշական է, որ տեղական լրատվամիջոցները հայտնել են ընտրատեղամասերից մեկի վրա զինված հարձակման մասին, որի ժամանակ երկու մարդ վիրավորվել է։