«Օքրոս կիդոբանի» առևտրի կենտրոնում հրդեհը մարվել է
«Օքրոս կիդոբանի» առևտրի կենտրոնում հրդեհը մարվել է։
Հրդեհը բռնկվել է երրորդ հարկում։ Դեպքի վայրում մնում են հրշեջներ և դատաբժշկական փորձագետներ։
Տարածքում են նաև առևտրի կենտրոնի տարբեր տարածքների սեփականատերեր և աշխատող քաղաքացիներ։ Նրանք ասում են, որ տեղեկություններ չունեն, թե արդյոք վնասվել է իրենց աշխատանքային տարածքը և ապրանքները։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի խոսքով՝ այրվել է 300 քառակուսի մետր տարածք։
«Այս պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրշեջ և փրկարարական ջոկատները ժամանել են ահազանգը ստանալուց մոտ հինգ րոպե անց։ Մոբիլիզացվել է 17 հրշեջ մեքենա։ Շենքից անվտանգ տարհանվել է մոտ 20 քաղաքացի։ Ոչ ոք չի տուժել։ Այրվել է ռեստորանի տարածքի մոտ 300 քառակուսի մետրը», – ասել է Թեմուր Մղեբրիշվիլին։