Օգոստոսյան պատերազմի կապակցությամբ Ստրասբուրգի դատարանի որոշման ակընկալիքները դրական են. Գոչա Լորթքիփանիձե
Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Գոչա Լորթքիփանիձեի հայտարարությամբ, Օգոստոսյան պատերազմի կապակցությամբ Ստրասբուրգի դատարանի որոշման ակընկալիքները դրական են:
Նրա խոսքով դրական ակընկալիքները հիմնված են 2013 թվականին դատարանին փոխանցված մինչև 700 ապացույցին:
«Մենք նաև ակնկալում ենք այն, ինչին արժանի է այս երկիրը, և ամեն ինչ պետք է ճանաչվի և գնահատվի, թե ինչ ջանքեր ենք գործադրել: Դա հատկապես վերաբերում է 2013 թվականից Ստրասբուրգի դատարան ներկայացված 700 ապացույցներին, ներառյալ աուդիո ֆայլերը, սեյսմիկ կայանի գրառումները, ռադարների տվյալները և «Իսկանդեր» հրթիռը, ուստի այս ապացույները էլ ավելի են ամրապնդում մեր ճշմարտությունը, արդարությունն ու լավ սպասելիքները»,- հայտարարել է Լորթքիփանիձեն: