Օգոստոսին Վրաստանի տնտեսությունն աճել է 6.3 տոկոսով
Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.3 տոկոս, իսկ առաջին ութ ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 7.6 տոկոս։
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության (Սաքստատ) տեղեկացմամբ՝ 2026 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ, աճի ուղղությամբ զգալի ավանդ են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակող արդյունաբերությունը, տեղեկատվությունը և հաղորդակցությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, առևտուրը, տրանսպորտը և պահեստավորումը, մինչդեռ նվազման միտում է արձանագրվել շինարարության ոլորտում։