Օգոստոսի 13-ին Դարիալի կիրճում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումներ կգործեն
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է, որ օգոստոսի 13-ին Դարիալի կիրճում երթևեկության սահմանափակումներ կգործեն։
Գերատեսչության տվյալներով՝ Դարիալի կիրճում նախատեսվում են լանջերի մաքրման աշխատանքներ։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոմայրուղու (Դարիալի կիրճ) 126-130 կմ հատվածում «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն կիրականացնի լանջերի մաքրման աշխատանքներ քարաթափումների միջոցով։ Հետևաբար, 2025 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 18:00-ն, ճանապարհի այս հատվածում կսահմանափակվի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի պարբերաբար՝ 30 րոպե ընդմիջումներով», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հայտարարության մեջ։