Օֆիտարա-Լենտեխ հատվածում և Օրբելի լեռնանցքում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Ձնահյուսի վտանգի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ներքապետական նշանակության Ալփանա – Ցագերի ավտոճանապարհի կմ0-ից կմ22 հատվածում (Օրբելիի լեռնանցք)։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը։
Նույն պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը Քութայիսի (Ծխալտուբոյի խաչմերուկ) – Ծխալտուբո – Ցագերի – Լենթեխի – Լասդիլի ավտոճանապարհի կմ42-ից մինչև կմ88 հատվածում (Օֆիտարա – Լենթեխի)։
Այն հատվածում, որը գտնվում է կմ89-ից մինչև կմ125 (Լենթեխի – Մելե), երթևեկությունն թույլատրվում է միայն բարձր անցանելիությամբ (երկու կամ ավելի շարժիչ առանցքով) ավտոմեքենաների համար, իսկ մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը արգելված է։
Ավտոճանապարհի կմ1-ից կմ42 հատվածում (Ծխալտուբոյի խաչմերուկ – Օֆիտարա) երթևեկությունն ազատ է։