Օդերևույթաբանները հունիսի 29-30-ին արևմտյան Վրաստանում կանխատեսում են գետերի վարարում և սողանքային գործընթացների ակտիվացում
Հունիսի 29-30-ին Վրաստանում, հիմնականում երկրի արևմտյան հատվածում, սպասվում է կարճատև անձրև, ինչպես նաև կարկուտ և ուժեղ քամիներ:
Եղանակի կանխատեսողների հաղորդմամբ, սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի աճ Արևմտյան Վրաստանի գետերում, ջրհեղեղներ փոքր գետերում և սողանքներ երկրի լեռնային շրջաններում: