Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հունվարի 17-ից Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, հիմնականում՝ ձյան տեսքով

14:27, 16.01.2026

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը եղանակի վերաբերյալ նախազգուշացում է հրապարակել Վրաստանի համար։

Օթերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանում եղանակը հունվարի 17-ից սկսած կվատանա։

«Հունվարի 17-ին Արևմտյան Վրաստանում, իսկ հունվարի 18-ից մինչև հունվարի 20-ի առավոտը՝ Արևելյան Վրաստանում, որոշ վայրերում՝ առատ տեղումներ, հիմնականում ձյան, մառախուղի, ձնաբքի, էլեկտրահաղորդման գծերի մերկասառույցի, ճանապարհներին ձնախառն ձյան, լեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգի տեսքով։

Ձյան առատ տեղումների, տեսանելիության վատթարացման, ձնախառն ձյան, ձնահոսքի և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։

Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել սողանքային գործընթացների սկսման և ակտիվացման բլրոտ և լեռնային շրջաններում (վտանգի մակարդակ՝ միջին)», – գրում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Նմանատիպ