Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հոկտեմբերի 1-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, տեղ-տեղ՝ ուժեղ ինտենսիվության
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 1-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում կրկին սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, երկրի լեռնային և բարձրլեռնային շրջաններում, ինչպես նաև Աջարիայում, Կախեթիի և Քվեմո Քարթլիի մարզերում, տեղ-տեղ՝ ուժեղ ինտենսիվության։
Հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և ծովում 3-4 բալանոց ալեկոծություն։
Գործակալության փոխանցմամբ՝ սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, իսկ բլրապատ և լեռնային գոտիներում՝ սողանքասելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)։