Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ արևելյան Վրաստանում տեղումները կնվազեն, մինչդեռ արևմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում անձրևոտ եղանակը կպահպանվի, իսկ ամբողջ երկրում սպասվում է ցրտահարություն
Եղանակային կանխատեսումների համաձայն՝ այսօր արևելյան Վրաստանում տեղումները կթուլանան, սակայն քամու ուժգնացում է սպասվում։
Նույն աղբյուրների տվյալներով՝ արևմտյան Վրաստանի մեծ մասում տեղումները շարունակվելու են։
Սինոփտիկոսները կանխատեսում են, որ հունվարի 22-ին ամբողջ երկրի տարածքում հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի, իսկ սառնամանիքը կուժեղանա։
«Այսօր Թբիլիսիում ձյունը կդադարի։ Օրվա վերջում կուժեղանա հյուսիս-արևմտյան քամին։ Արևմտյան Վրաստանի մեծ մասում դեռևս սպասվում են տեղումներ, որոշ վայրերում՝ հնարավոր է՝ ինտենսիվ։ Ինչ վերաբերում է արևելյան Վրաստանին, օրվա ընթացքում տեղումները կնվազեն։ Սառնամանիք է կանխատեսվում ամբողջ Վրաստանում։ Հունվարի 22-ին հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի, և սառնամանիքը կուժեղանա», – հայտնել է սինոփտիկոս Մայա Քաձեն։