Օդերևութաբանների կանխատեսմամբ, մինչև օգոստոսի 9-ը արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի +40 աստիճան
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում բարձր օդի ջերմաստիճանը կպահպանվի մինչև օգոստոսի 9-ը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը որոշ վայրերում կհասնի +38, +40 աստիճանի։
«Սպասվող բարձր ջերմաստիճանը նպաստող գործոն է ջերմային սթրեսի զարգացմանը, անտառային հրդեհների ռիսկին և երաշտի պայմաններին։ Սպառնալիքի մակարդակը միջին է», – ասվում է շրջակա միջավայրի գործակալության հայտարարության մեջ։