Նյու Յորքում, վերջին 24 ժամում, նոր կորոնավիրուսից զոհվել է 758 մարդ
Նյու Յորքում, վերջին 24 ժամում, նոր կորոնավիրուսից զոհվել է 758 մարդ

Նյու Յորքում, վերջին 24 ժամում, նոր կորոնավիրուսից զոհվել է 758 մարդ, որը նախորդ օրվա տվյալներից պակաս է 25-ով: Նյու Յորքի նահանգում, զոհերի թիվը կազմում է 9385:

Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր 50 նահանգներում հայտարարել է արտակարգ դրություն, որը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին դեպքն է:

ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում է: