Նյու Յորքի վրա կատարված հարձակումները փոխել են պատմության ընթացքը, սակայն աշխարհը միավորել են ահաբեկչության դեմ պայքարում. Սալոմե Զուրաբիշվիլի

19:10, 11.09.2019

Նյու Յորքի վրա կատարված հարձակումները փոխել են պատմության ընթացքը, սակայն աշխարհը միավորել են ահաբեկչության դեմ պայքարում,- այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին գրել է թվիթեր սոցիալական ցանցում:

Սալոմե Զուրաբիշվիլին գրում է, որ Վրաստանը հիշում է սեպտեմբերի 11-ի 2977 զոհերին:

«18 տարի առաջ Նյու Յորքում, ԱՄՆ-ի ժողովրդին և ամբողջ աշխարհին ցնցեց անհավատալի ողբերգությունը: Նյու Յորքի վրա կատարված հարձակումները փոխեցին պատմության ընթացքը, սակայն աշխարհը միավորեցին ահաբեկչության դեմ պայքարում: Այսօր Վրաստանը հիշում է սեպտեմբերի 11-ի 2977 զոհերին»,-գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նմանատիպ