«Նյու Յորք Թայմս» - ՆԱՏՕ-ի պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայում գտնվող ամերիկյան բազաների տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը ստանձնելու հնարավորությունը
«Նյու Յորք Թայմս» - ՆԱՏՕ-ի պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայում գտնվող ամերիկյան բազաների տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը ստանձնելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկել են այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը ստանա ինքնիշխանություն Գրենլանդիայում գործող ամերիկյան բազաների տարածքների նկատմամբ։ Այս մասին «Նյու Յորք Թայմս»-ը հայտնում է իր աղբյուրների վրա հղումով։

Նրանցից մեկը, ով մասնակցել է հանդիպումներին, համեմատել է այդ գաղափարը Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի բազաների մոդելի հետ, որոնք համարվում են բրիտանական տարածք։

Պարբերականի մեկ այլ աղբյուրը նույնպես հաստատել է, որ Գրենլանդիայի հետ կապված գաղափարը մշակվել է Կիպրոսում գործող բրիտանական բազաների օրինակով։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն չի բացահայտել հնարավոր համաձայնության մանրամասները, սակայն նրա մամուլի քարտուղար Էլիսոն Գարտը նշել է, որ Ռուտեն «չի առաջարկել որևէ զիջում ինքնիշխանության հարցում Դավոսում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ»։

Հիշեցնենք, որ ներկայում Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաների տարածքների վրա տարածվում է Դանիայի ինքնիշխանությունը։