Նյու Յորք նահանգի ժողովը մայիսի 26-ը հայտարարել է որպես Նյու Յորք նահանգում Վրաստանի անկախության օր
Նյու Յորքի Հարվարդ ակումբում տեղի է ունեցել Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նրանց խոսքով, միջոցառման շրջանակներում հյուրերին դիմել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան։ Իր ելույթում նա ընդգծեց Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև սերտ համագործակցության և բարեկամական հարաբերությունների կարևորությունը և խոսեց Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։
Վրաստանի գլխավոր հյուպատոսությանը հանդիսավոր կերպով հանձնվեց Նյու Յորքի նահանգային ժողովի օրենսդրական բանաձևը, որով մայիսի 26-ը ճանաչվեց որպես Վրաստանի անկախության օր Նյու Յորք նահանգում։
Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելությանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն, ՄԱԿ-ում Վրաստանի առաքելության ղեկավար Դավիթ Բաքրաձեն, Հյուսիսային Ամերիկայի եպիսկոպոս Սաբան, ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին առաքելությունների Նյու Յորքի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քեթլին Իգանը, Նյու Յորքում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններն ու գլխավոր հյուպատոսները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նյու Յորքի քաղաքապետարանը և Քուինս շրջանի փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատների նախագահները, ինչպես նաև վրացական մշակութային կենտրոնների ղեկավարները։