Նոյեմբերի 7-ից Թբիլիսիում հասարակական տրանսպորտի ցանցին կավելանա ևս 13 երթուղղի
Նոյեմբերի 7-ից Թբիլիսիում հասարակական տրանսպորտի ցանցին կավելանա ևս 13 երթուղղի,- այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի մունիցիպալիտետի կառավարության նիստում:
Նրա խոսքով, դրանք քաղաքային ավտոբուսների հինգ երթուղիներ են և ութ տեղական միկրոավտոբուսի գծեր:
«Հոկտեմբերի 24-ին մենք ունեցանք շնորհանդես, որտեղ բնակչությանը ներկայացրեցինք հասարակական տրանսպորտի 10 նոր ուղղություն: Ես կցանկանայի ձեզ տեղեկացնել նոր ցանցի մասին, որը տարածվելու է ամբողջ քաղաքում, տարբեր թաղամասերում: 13 նոր երթուղիներ կավելանան հասարակական տրանսպորտի ցանցին: Դրանք քաղաքային ավտոբուսների հինգ և միկրոավտոբուսների ութ գծերն են, այսինքն ՝ տեղական նշանակության երթուղիներ: Նշված երթուղիներով կերթևեկի է միայն նոր տրանսպորտը: Ես ուզում եմ հանձնարարել փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեին, հնարավորինս շատ տեղեկություններ տրամադրել բնակչությանը», – ասել է Կախա Կալաձեն:
Նոյեմբերի 7-ին, արդյունքում հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքին կավելանան ընդհանուր թվով 47 միկրոավտոբուսներ և 42 ավտոբուսներ: Ավտոբուսային երթուղիները բաշխվում են հետևյալ կերպ. N 343 Զեմո Փոնիճալա – Վազիսուբանի բնակավայր, N 344 Զեմո Փոնիճալա – Բարաթաշվիլիի փողոց, N 363 Տխինվալա – Դելիսի մետրոկայարան – Համալսարանի «Մաղլիվի» շենք, N 383 Քավթարաձե – Զեմո Վակե – Բարաթաշվիլի փողոց, N 387 շրջանային՝ Սաբուրթալո – Վակե – Սաբուրթալո: Ինչ վերաբերում է միկրոավտոբուսներին, ապա դրանք երթևեկելու են հետևյալ երթուղիներով. N 482 Ախալդաբա-Ծղնեթի, N 483 Ծղնեթի- շրջանային, N 419 Ագարակի գյուղ – մետրոկայան «Պետական համալսարան», N 463 – Զահեսի – (Չիճինաձեի և Ցխքիթիշվիլիի փողոցներ); N 464 – Բիլֆելդի, Չիքովանի փողոցներ – սպորտի պալատ, N408 օդանավակայանի բնակավայր – Ալեքսեևկա բնակավայր – Իսանի մետրոկայարան, N 457 «Կայարանի հրապարակ» – Ջավախիշվիլիի փողոց – Բեսիկի փողոց, N 476 մետրո «Պետական համալսարան», Անջափարիձեի, Քավթարաձեի, Նուցուբիձեի, Շարտավայի փողոցներ, կայարանի հրապարակ: Բացի այդ, ուղևորները տեղեկատվություն կստանան նոր երթուղիների մասին, կանգառներում տեղադրված գովազդային վահանակների միջոցով: