Նովրուզը խաղաղության և նորացման, հույսի և ապագայի խորհրդանիշն է, դժվար ժամանակ է, բայց թող այս օրը մեզ հիշեցնի, որ մենք երբեք չպետք է կորցնենք հույսը. Սալոմե Զուրաբիշվիլի
Նովրուզը խաղաղության և նորացման, հույսի և ապագայի խորհրդանիշն է, դժվար ժամանակ է, բայց թող այս օրը մեզ հիշեցնի, որ մենք երբեք չպետք է կորցնենք հույսը. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է էթնիկ ադրբեջանցի համաքաղաքացիներին, ովքեր այսօր նշում են Նովրուզ Բայրամը։

«Նովրուզը խաղաղության և նորացման, հույսի և ապագայի խորհրդանիշն է։

Դժվար ժամանակ է, բայց թող այս օրը մեզ հիշեցնի, որ մենք երբեք չպետք է կորցնենք հույսը:

Շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին և բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են Նովրուզը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։