Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության յոթակի չեմպիոն է
Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության յոթակի չեմպիոն է

Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն է դարձել սերբ Նովակ Ջոկովիչը: Աշխարհի առաջին ռակետը շատ հեշտությամբ պարտության է մատնել երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆաել Նադալին:

Այս եզրափակիչը նման չէր 2012 թվականի եզրափակիչին, երբ Ջոկովիչը հանդիպումը իր օգտին ավարտել էր 5 ժամ 53 րոպեում: Այս անգամ սերբ մարզիկին հարկավոր եղավ միայն երկու ժամ ՝ 6:3, 6:2, 6:3:

Նադալը երեք սետերում էլ եղել է առանց շանսի: Հանդիպման առաջին սետում, սերբ թենիսիստը ամրապնդել է իր դիրքը և շանս չի տվել Նադալին:

հանդիպման պատկերը չի փոխվել նաև երկրորդ սետում:

Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում խաղացել է յոթ անգամ և ունի նույնքան հաղթանակ: Նա ձեռք է բերել «մեծ սաղավարտի» 15-րդ տիտղոսը և այս ցուցանիշով ետ է մնում միայն Ռոջեր Ֆեդերերից և Նադալից, որոնք համապատասխանաբար ունեն 20 և 17 տիտղոս:

Ջոկովիչի և Նադալի հանդիպումներում հաշիվը դարձել է 25:25 Ջոկովիչի օգտին: