Նորվեգիայի խորհրդարանը հետաքննում է Ջեֆրի Էպշտեյնի կապերը երկրի քաղաքական գործիչների և դիվանագետների հետ

17:37, 30.09.2026
Նորվեգիայի խորհրդարանը հետաքննում է Ջեֆրի Էպշտեյնի կապերը երկրի քաղաքական գործիչների և դիվանագետների հետ։ Նորվեգիայի խորհրդարանը սկսել է հանրային լսումներ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Նորվեգիայում՝ մի երկրում, որտեղ շնորհվում է Նոբելյան խաղաղության մրցանակը, և որը հաճախ միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոն է, լուրջ տարաձայնություններ ու խնդիրներ են ի հայտ եկել, ինչը հանգեցրել է խորհրդարանական լսումների և ոստիկանության կողմից հետաքննության մեկնարկին։
Նորվեգիայի խորհրդարանի վերահսկողության և սահմանադրական հարցերի հանձնաժողովը կանչել է արտաքին գործերի և զարգացման հարցերով պատասխանատու տասնմեկ գործող և նախկին նախարարների, այդ թվում՝ վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին, ով 2005-2012 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Ստյորեն լսումների ընթացքում ևս մեկ անգամ նշել է, որ Էպշտեյնի հետ երբևէ անձնական հարաբերություններ չի ունեցել, և հայտարարել է, որ խնդիրները կապված են եղել առանձին անձանց, այլ ոչ թե արտաքին գործերի նախարարության համակարգային թերությունների հետ։
Զուգահեռաբար, խորհրդարանը նշանակել է գիտնականներից և իրավունքի փորձագետներից կազմված արտաքին հանձնաժողով՝ նշված փաստաթղթերով ի հայտ եկած հարցերն ու փաստերն ուսումնասիրելու համար։ «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ այս քայլի նպատակն է «Նորվեգիայի իշխանությունների գործունեության բարեվարքության և թափանցիկության բարելավումը»։ Քննչական հանձնաժողովը, որը հազվադեպ բացառություն է, իր եզրակացությունները կներկայացնի 2028 թվականի սկզբին։

Նմանատիպ