Նորվեգիայի ճանապարհային ֆեդերացիա. 2024 թվականին Նորվեգիայում գնված յուրաքանչյուր 10 մեքենայից ինը էլեկտրական մեքենաներ է լինելու

16:39, 03.01.2025

2024 թվականին Նորվեգիայում գնված յուրաքանչյուր 10 մեքենայից ինը էլեկտրական մեքենաներ են լինելու։ «Reuters» գործակալությունը տեղեկությունը տարածում է Նորվեգիայի ճանապարհային ֆեդերացիայի տվյալների հիման վրա։

Ամենավաճառվող ապրանքանիշերն են եղել «Tesla»-ն, «Volkswagen»-ը և «Toyota»-ն։ 2024 թվականին Նորվեգիայում նոր մեքենաների վաճառքի գրեթե 10%-ը կկազմի չինական էլեկտրական մեքենաները։

«Նորվեգիան կլինի աշխարհում առաջին երկիրը, որը կհեռացնի բենզինային և դիզելային մեքենաները նոր ավտոմեքենաների շուկայից», – ասել է Նորվեգիայի էլեկտրաէներգիայի ասոցիացիայի ղեկավար Քրիստինա Բուն։

Ինչպես գրում է «Reuters»-ը, սպառողների ընտրությունը մեծապես պայմանավորված է Օսլոյի հետևողական քաղաքականությամբ, քանի որ Նորվեգիայում բենզինային և դիզելային մեքենաները հարկվում են բարձր տոկոսներով, իսկ էլեկտրական մեքենաները զերծ են ներմուծման և ավելացված արժեքի հարկից։

Նմանատիպ