Նորվեգիայի արտաքին գերատեսչություն - Վրաստանի բռնագրավված տարածքները չպետք է մոռացվեն
Վրաստանի օկուպացված տարածքները չպետք է մոռացվեն,- այս մասին հայտարարում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, որը սոցիալական ցանցում արձագանքում է 2008 թվականի օգոստոսի Ռուսաստան-Վրաստան պատերազմի 11-րդ տարելիցին:
Նորվեգիայի արտաքին գերատեսչությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հայտնում է կայուն աջակցություն:
«Վրաստանի բռնագրավված տարածքները չպետք է մոռացվեն: Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ մեր աջակցությունը կրկին կայուն է»,- ասվում է Նորվեգիայի արտաքին գերատեսչության կողմից «Թվիթերում» հրապարակված հայտարարությունում: