Նոր Զելանդիայում ահաբեկչության ժամանակ կիրառված զենքի վրա վրացերեն գրառումների փաստով ՊԱԾ-ը համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ ձերբակալված անձանց և առգրավված զենքի մասին ստանա տեղեկություն,- այս մասին հայտարարություն է տարածել պետական անվտանգության ծառայությունը:
«Արտասահմանյան մամուլում հրապարակվել են Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի ժամանակ կիրառված զենքի պահունակների լուսանկարները: Դրանց վրա զետեղված էին խորհրդանիշներ և գրառումներ տարբեր լեզուներով, այդ թվում վրացերենով:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ ձերբակալված անձանց և առգրավված զենքի մասին ստանա տեղեկություն:
Պետական անվտանգության ծառայությունը ցավակցում է Նոր Զելանդիայի բնակչությանը՝ տեղի ունեցած ահաբեկչական ակտի առնչությամբ»,- ասվում է ՊԱԾ-ի հայտարարությունում: