Նոր Զելանդիայի երկու մզկիթներում հրաձգության հետևանքով զոհվել են առնվազն 9-ը և տուժել՝ տասնյակ մարդիկ
Նոր Զելանդիայի Կրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 9-ը և տուժել տասնյակ մարդիկ: Առաջին հարձակումը տեղի է ունեցել Մասջիդ Ալ Նուրի մզկիթում, որտեղ այդ պահի դրությամբ գտնվում է մոտ 300 մարդ:
Ականատեսների հայտարարությամբ, սև հագուստով տղամարդը ատրճանակով ներխուժել է մզկիթ և սկսել կրակել: Հարձակվողը կրակ է բացել դեռ տղամարդկանց, այնուհետև՝ կանանց աղոթատեղիում և մինչև իրավապահների ժամանելը, թաքնվել դեպքի վայրից: Հարձակման ներկաները պատմում են, որ մզկիթում եղել են բազմաթիվ զոհեր:
Այս միջադեպից քիչ ժամանակ անց, հերթական հարձակումն է տեղի ունեցել Կրայստչըրչ քաղաքի ևս մեկ մզկիթի վրա: Ականատեսների խոսքով, շտապ օգնության բրիգադը հիվանդանոց է տեղափոխել առնվազն երկու տուժածի:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հարձակվողին: Սակայն, իրավապահները քաղաքացիներին կոչ են անում խուսափել Նոր Զելանդիայի ցանկացած մզկիթ գնալուց:
Անվտանգության նորմերից ելնելով, երկրում փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները: