Նոր տարին արդեն ժամանել է Կիրիբատի կղզում
Նոր տարին արդեն ժամանել է Կիրիբատի կղզում

2026 թվականը արդեն սկսվել է Կիրիբատում։ Աշխարհում առաջինը Նոր տարին նշել են Խաղաղ օվկիանոսում գտնվող Սուրբ Ծննդյան կղզում (Քրիսմաս կղզի) և Տոնգայում։

Վրաստանի ժամանակով 15:00-ին Նոր տարվա գալուստը կնշվի Նոր Զելանդիայի մի մասում և Սամոայում։

Այնուհետև Նոր տարին կհասնի Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան։

Նոր տարվա տոնակատարության նախապատրաստություններ են ընթանում Նյու Յորքի Թայմս Սքվերում։ Ըստ ավանդույթի՝ Նոր տարվա գալստի պահին քաղաքի կենտրոնում կիջեցվի բյուրեղյա գունդ։ Այս արարողությունը Նյու Յորքում անցկացվում է 1907 թվականից և ունի միլիոնավոր հանդիսատեսներ։

Ամենավերջինները Նոր տարին կնշեն Ամերիկյան Սամոայում։