Նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու արդյունքների պաշտոնապես հայտարարումից ոչ ուշ քան 10 օրում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, նախագահը նշանակելու է տասներրորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:
ԿԸՀ-ը ամփոփ արձանագրությունը հրապարակել է այսօր:
Օրենսդրության համաձայն, նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու արդյունքների պաշտոնապես հայտարարումից ոչ ուշ քան 10 օրում:
Տասներրորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կբացի Վրաստանի նախագահը: Նիստին մասնակցելու է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Առաջին նիստում պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կընտրեն խորհրդարանի նախագահին: