Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցը լքել են ևս մի քանի շահառուներ
Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցը լքել են ևս մի քանի շահառուներ

Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցը լքել են ևս մի քանի շահառուներ: Նրանց գիշերօթիկից տեղափոխել են միկրոավտոբուսով:

Գիշերօթիկ դպրոցի բակում հավաքված էին շահառուները, Սրբազան Սպիրիդոնը, սոցիալական աշխատողներն ու հոգեբանները, ովքեր արդեն մի քանի օր է աշխատում են գիշերօթիկում: Գիշերօթիկ դպրոցում է գտնվում նաև «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչը:

Քանի երեխա է դուրս բերվել գիշերօթիկից, այս պահին անհայտ է: Առողջապահության նախարարության փոխանցմամբ, տարածելու են ամփոփ հայտարարություն: Ժամը 18:00-ի դրությամբ, ընդհանուր առմամբ գիշերօթիկը լքել են 15 շահառուներ, այդ թվում երեքը սահմանափակ կարողություններ ունեցող անձինք են, որոնց կապակցությամբ դատարանը որոշում էր կայացրել հունիսի 5-ին:

Քաղաքային դատարանի ժամանակավոր որոշման համաձայն, Առողջապահության նախարարությանը և Պետական ​​խնամքի գործակալությանը հանձնարարվել է Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում բնակվող սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին տեղափոխել այլ պետական ​​խնամքի հաստատություններ:

Դրա հետ մեկտեղ, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ, Անա Արգանաշվիլին հայտարարել է, չնայած որ կազմակերպությունը, որպես հատուկ հայցվոր կարող է պաշտպանել միայն հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները, դատարանը որոշում կայացրեց, որ գիշերօթիկ դպրոցում բնակվող բոլոր երեխաները վտանգված են:

Վրաստանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից երեխաներին դուրս բերելու կապակցությամբ: Նրանց տեղեկությամբ, Պետական ​​խնամքի գործակալությունը Նինոծմինդայի գիշերօթիկ հաստատությունից ընդհանուր առմամբ ապահովել է 11 անչափահասի դուրսբերում, որոնցից մեկը հաշմանդամություն ունեցող երեխա է: