Հանրությանը թյուրիմացության մեջ գցելուն է ծառայում այն տեղեկությունը, իբր Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից անչափահասների դուրս բերումն ընթանում է քաոսային վիճակում, շրջանցելով պետական խնամքի գործակալությունը. Առողջապահության նախարարություն

Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում ընթացող գործընթացները ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով, Առողջապահության նախարարության և ՀԻԻԱ Պետական խնամքի գործակալության հետ միասին, Պատրիարքարանի հատուկ հանձնաժողովի և երեխաների խնամքի հարցերով աշխատող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, շարունակում են ակտիվորեն աշխատել:

Այս մասին ասված է Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով, բոլոր գործողություններն իրականացվում են նշված գերատեսչությունների ակտիվ ներգրավմամբ և համակարգմամբ:

«Բոլոր միջոցառումներն իրականացվում են վերոնշյալ գերատեսչությունների ակտիվ ներգրավմամբ և համակարգմամբ: Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի հանձնաժողովի ժամանակավոր որոշման կատարման գործընթացը ՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից դուրս բերելու հարցով, իրականացվում է ակտիվորեն:

Աշխատանքներ են տարվում նաև մնացած պատանիներին այլընտրանքային խնամքի տակ պահելու ուղղությամբ: Բացի այդ, Պետական ​​խնամքի գործակալության համապատասխան մասնագետները շարունակում են աշխատել անհատապես, արդեն դուրս բերված անչափահասների հետ:

Այսօրվա դրությամբ, գործակալությունը ապահովել է գիշերօթիկ հաստատությունից 20 անչափահասների դուրս բերումը, այդ թվում յոթը սահմանափակ կարողություններ ունեցող անինք են: Պետական ​​խնամքի գործակալության ներկայացուցչական խումբը, որը համալրված է սոցիալական աշխատողներով և հոգեբաններով, վերջին օրերին անընդհատ աշխատում է, տեղում երեխաների համար ապահովելով անվտանգ միջավայր և պաշտպանություն:

Մասնագետները գնահատում են անչափահասների վիճակը, հոգեբանական-հուզական բնութագրերը և դրանց զարգացումը: Հաշվի առնելով և պաշտպանելով երեխաների լավագույն շահերը, Նինոծմինդայի գիշերօթիկից խնամքի այլընտրանքային ձևերում տեղաբաշխումը ընթանում է համակարգված», – ասված է հայտարարության մեջ:

բացի այդ, Առողջապահության նախարարությում հայտարարում են, որ հասարակությանը մոլորության մեջ գցելու վերաբերյալ տեղեկատվությունը, կարծես Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից անչափահասներին հեռացնելու գործընթացը քաոսային է, ընթանում է շրջանցելով Պետական ​​խնամքի գործակալությունը:

«Նաև, մենք ուզում ենք արձագանքել որոշակի լրատվամիջոցում տարածված ոչ ճիշտ տեղեկատվությանը, կարծես Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից անչափահասների դուրս բերման գործընթացը քաոսային է, ընթանում է շրջանցելով Պետական ​​խնամքի գործակալությունը, դա ծառայում է հասարակությանը մոլորության մեջ գցելուն: Կոնկրետ լրատվամիջոցում հրապարակված սյուժեները, որտեղ տեղի է ունենում Առողջապահության նախարարության ուղիղ մեղադրելը, ծառայում են գերատեսչության նպատակային վարկաբեկմանը: Առողջապահության նախարարությունը հասարակությանը, այդ թվում լրատվամիջոցներին, կոչ է անում զերծ մնալ կեղծ տեղեկատվության տարածումից: Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև ՀԻԻԱ Պետական ​​խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության գործակալությունը, բոլոր լրատվամիջոցներին տրամադրում է ստույգ տեղեկություն: Միևնույն ժամանակ, համապատասխան հայտարարությունները պարբերաբար հրապարակվում են գերատեսչության պաշտոնական կայքում», – ասված է հայտարարության մեջ: