Նինոծմինդա-Հայաստան սահմանի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ 90-կմ 112 հատվածում (Նինոծմինդա-Հայաստանի սահման) սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը։
Նշվածի մասին տեղեկատվություն է տրամադրում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ավտոճանապարհի կմ1-կմ89 (Ախալցիխե-Նինոծմինդա) հատվածում երթեւեկությունն ազատ է։