Նինո Գիորգոբիանի. Վարչապետի հայտարարության մեկնաբանումը, իբր Վրաստանում պատվաստումը կդառնա պարտադիր, բացարձակապես անհիմն է և ոչ ճիշտ
Վրաստանի վարչապետի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ Նինո Գիորգոբիանին նշում է, որ վարչապետի հայտարարության մեկնաբանումը, իբր Վրաստանում պատվաստումը կդառնա պարտադիր, բացարձակապես անհիմն է և ոչ ճիշտ:
«Որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել Լագոդեխիում «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Ջոնդո Մդիվնիշվիլիի առաջադրման ժամանակ պատվաստման վերաբերյալ արված վարչապետի հայտարարությունը:
Վարչապետի հայտարարությունն այնպես մեկնաբանելը, կարծես դա նշանակում է, որ Վրաստանում պատվաստումը կդառնա պարտադիր, բացարձակապես անհիմն է և սխալ:
Իրակլի Ղարիբաշվիլին, իր բոլոր հրապարակային ելույթներում, շեշտում է պատվաստման հատուկ կարևորությունը համաճարակի հաղթահարման գործընթացում, և այսօր Լագոդեխիում արված հայտարարությունը ևս նման բովանդակություն ուներ:
Վարչապետը խոսեց այլ երկրի օրինակի մասին, որտեղ նրանք քննարկում են, որ պատվաստումը պետք է պարտադիր դառնա իր կարևորության պատճառով», – ասաց Նինո Գիորգոբիանին: