Հատուկ գործողության արդյունքում զոհվել է մեկ հատուկ ջոկատային, վիրավորվել են երկուսը. ՊԱԾ
Հատուկ գործողության արդյունքում զոհվել է մեկ հատուկ ջոկատային, վիրավորվել են երկուսը. ՊԱԾ

Թբիլիսիում, Գաբրիել Սիլոսի փողոցի վրա տեղի ունեցած հատուկ գործողության արդյունքում զոհվել է ՊԱԾ-ի մեկ աշխատակից, երկու մարդ  վիրավորվել է:

Այս մասին արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԱԾ-ի մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Նրա խոսքերով վիրավորված են ՆԳՆ-ն առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցները:

«Պետական անվտանգության ծառայությունը ցավակցում է զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքին: ՊԱԾ-ի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով պաշտպանեցին մեր քաղաքացիներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր բնակչությանը»,- ասել է Գիորգոբիանին: