Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը սպանվել են. ՊԱԾ

19:12, 22.11.2017

Պետական անվտանգության ծառայությունում րոպեներ առաջ ավարտվեց հատուկ մամլո ասուլիսը, որի ընթացքում ծառայության մամլո խոսնակը  ներկայացրեց Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության մանրամասները:

Նինո Գիորգոբիանիի հայտարարությամբ հատուկ գործողությունը ավարտված է, որի շրջանակներում  ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող մեկ մարդ և սպանվել են երեքը:

Գիորգոբիանին նշել է նաև, որ հատուկ գործողության արդյունքում մահացել է  մեկ հատուկ ջոկատային և կա մի քանի վիրավոր:

Պետական անվտանգության ծառայության մամլո խոսնակի հայտարարությամբ այս պահին այլ մանրամասներ չեն տարածվի և բոլոր հարցերին կպատասխանեն հետաքննության ավարտից հետո:

Ինչ վերաբերում է հանցավոր խմբի անդամների ինքնությանը ապա նախնական տեղեկություններով նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն:

Գիորգոբիանին ցավակցել է զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքի անդամներին:

Նմանատիպ