Նինիա Կակաբաձեն և Սուլխան Սալաձեն կարող են շարունակել խտրականության վրա կողմորոշված քարոզարշավը, հեռարձակողի մենեջմենթը գործելու է օրենքի համաձայն. Վասիլ Մաղլափերիձե
Նինիա Կակաբաձեն անձամբ պետք է որոշի, կգնա դատարան, թե այլ ինստանցիա,-այսպես է պատասխանել առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն, հոգաբարձական խորհրդի անդամ Նինիա Կակաբաձեի հերթական հայտարարությանը, որ հեռարձակողի աշխատակիցների աշխատավարձերի մասին լրատվություն ստանալու նպատակով դիմելու է դատարանին:
Ինչպես նշել է Մաղլափերիձեն, մեր երկրում գոյություն ունի ոչ միայն խոսքի, այլ վարքի ազատություն և բոլորը իրեն պահում են այնպես, ինչպես թելադրում է սեփական տեսակետը և ինտելեքտը:
«Հանրային հեռարձակողի մենեջմենթը գործելու է օրենքի շրջանակներում: Այս հարցի հետ կապված կոնսուլտացիաներ ենք ունեցել անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Քալդանի հետ, ինչպես նաև կազմակերպությունում ունենք շատ արհեստավարժ իրավաբաններ և գործելու ենք օրենքի շրջանակներում:
Նինիա Կակաբաձեն և Սուլխան Սալաձեն կարող են շարունակել խտրականության վրա կողմորոշված քարոզարշավը, եթե այլ գործ չունեն և փորձում են մամուլին մի օր փոխանցել մի լրատվություն, իսկ մյուս օրը մեկ այլ լրատվություն: Այս գործողությամբ էր զբաղված պարոն Սուլխան Սալաձեն, երբ հոգաբարձական խորհրդի անդամ էր և նույնը շարունակում է այսօր: Գտնում եմ, տիկին Նինիա Կակաբաձեն կարող է սեփական փորձը և հնարավորությունները օգտագործել ալիքի բարեկեցության կամ նրա դեմ, սա նույնպես իր ընտրությունն է»,-հայտարարել է Վասիլ Մաղլափերիձեն:
Ինչպես նշել է առաջին ալիքի գլխավոր տնօրենը, հանրային հեռարձակողը այս պահին անցնում է նշանակալից ժամանակաշրջան, գոյություն ունի կարևոր առաջընթաց և մոտ 15 մարդ փորձում է խոչընդոտել այս առաջընթացը:
Բացի այդ, նրա խոսքերով հանրային հեռարձակողը ամենաթափանցիկ կազմակերպություններից մեկն է Վրաստանում, բոլոր փաստաթղթերը հրապարակված են:
«Սակայն պետք է նախատեսենք, որ աշխատակիցները նույնպես ունեն իրենց իրավունքները: Հենց այս հարցով ենք ունեցել կոնսուլտացիաներ Թամար Քալդանիի հետ: Ինչ վերաբերում է իմ աշխատավարձին, ապա դա հանրային լրատվություն է: Այսպիսով պետք է գործենք օրենքին համապատասխան: Սա է լինելու մեր առաջնային նպատակը, այլ ոչ թե որևէ մեկի ցանկությունը:
Նրանց խորհուրդ կտայի դեռ կողմորոշվել, մեկ շաբաթ առաջ գնում էին դատարան, այսօր կրկին բարձրացրել են այդ հարցը»,-հայտարարել է Վասիլ Մաղլափերիձեն:
Նրա խոսքերով, Սուլխան Սալաձեի գործողությունները հետզհետե նմանվում են ցանկությանը, սակայն նա ունի դրա իրավունքը:
«Փորձում են հանրությանը մտցնել թյուրիմացության մեջ, բոլոր լրատվության վրա նրանք ունեն հասանելիություն: Հոգաբարձական խորհուրդը պետք է ունենա հասանելիություն ցանկացած լրատվության վրա, որը հիմնախնդիր չի եղել: Իրավաբանները առանց որևէ աղմուկի տրամադրում են լրատվություն: Ապագայում դա նույնպես շարունակվելու է:
Դրանից հետո աշխատակիցները դիմել են մեզ, որ նրանց աշխատավարձերի մասին լրատվությունը պաշտպանված լինի:
Մենք օրենքի սահմաններում դիմել ենք հոգաբարձական խորհրդին և հայտարարել, որ այս լրատվությունը պետք է պաշտպանված լինի, ինչպես նաև դիմել ենք անձնական տվյալների պաշտպանության տեսուչին: Նա տվել է հանձնարարականներ,-ասել է Մաղլափերիձեն:
Առաջին ալիքի տնօրենի հայտարարությամբ, այս վարքը սազական չէ հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամին, քանզի գոյություն ունեն գրված և բանավոր չափանիշներ, որով նա պետք է վարվի:
Հոգաբարձական խորհրդի անդամ Նինիա Կակաբաձեն պահանջում է հեռարձակողի աշխատակիցների աշխատավարձի մասին լրատվություն: Կակաբաձեն այսօր հայտարարել է, որ նշված լրատվությունը դեռ.ս չի ստացել մենեջմենթից, որի պատճառով պատրաստվում է դիմել դատարանին:
դատարանում Նինիա Կակաբաձեի հետաքրքրությունները պաշտպանելու է երիտասարդ իրավաբանների միության ղեկավար և հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախկին անդամ Սուլխան Սալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan