Նիլոլ Փաշինյան. Եթե Հայաստանի տարածքին սպառնա ուղղակի վտանգ, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրով ստանձնած որոշ պարտականություններ

Հայաստանի վարչապետ Նիլոլ Փաշինյանի հայտարարությամբ, Ռուսաստանը վստահեցրել է Երևանին, որ կկատարի համաձայնությամբ ստանձնած պարտականությունները, եթե Հայաստանի տարածքի ուղղությամբ իրականացվի հարձակում: Այս մասին Փաշինյանը հայտարարել է «BBC»-ին տված հարցազրույցում:

«Կա համաձայնագրի բազա, այդ համաձայնագրվում գրված է, որ եթե Հայաստանի Հանրապետության տարածքին սպառնա ուղղակիորեն վտանգ, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրով ստանձնած որոշ պարտականություններ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Լրագրողը նշել է, որ Փաշինյանը Ռուաստանի նախագահի հետ ունեցել է 4 հեռախոսազրույց: «BBC»-ի լրագրող Ջոնահ Ֆիշերը Հայաստանի վարչապետին հարցրել է, հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է արդյոք Վլադիմիր Պուտինը պարտականությունը, որ Հայաստանը կստանա Ռուսաստանի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի տարածքի ուղղությամբ իրականացվի հարձակում: Փաշինյանը լրագրողներին տվել է դրական պատասխան:

Նույն հարցազրույցում Փաշինյանը նշել է, որ ՄԱԿ-ի որևէ բանաձևում հիշատակված չէ, որ Հայաստանը որևէ հող ունի օկուպացված:

«Չկա նման միջազգային իրավունք, որի մասին դուք խոսում եք: Բոլորը խոսում են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերի մասին, սակայն ցավոք, շատ քիչ մարդ է ընթերցել դրանք: Այդտեղ որևէ բան չկա ասված այն մասին, որ Հայաստանը որևէ հող է բռնազավթել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: