Նիկոլոզ Բասիլաշվիլու փաստաբան. Դեպքի վայրում հայտնաբերվել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ կնոջ նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործում
Գործում չկան ապացույցներ, որոնք կդառնային Նիկոլոզ Բասիլաշվիլուն ձերբակալելու հիմք,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել մեղադրյալ թենիսիստի փաստաբան Իռմա Ճկադուան:
Փաստաբանի խոսքով, նյութերով, որը դատարանում ներկայացրել է դատախազությունը, չի հաստատվում և չի ապացուցվում, որ Նիկոլոզ Բասիլաշվիլին բռնություն է գործել կնոջ նկատմամբ: Ինչպես ասում է փաստաբանը, դեպքի վայրում հայտնաբերվել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ կնոջ նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործում:
Ճկադուայի հայտարարությամբ, Նիկոլոզ Բասիլաշվիլին ինչպես ներքին ազգային օրենսդրությամբ, այնպես էլ՝ միջազգային մակարդակով, կպաշտպանի իր շահերը և կապացուցի իր ճիշտը:
«Տեղեկությունը, որ իբր Նիկոլոզ Բասիլաշվիլին լռության դիմաց նախկին կնոջը տալիս էր որոշակի գումար, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Իռմա Ճկադուան:
Բացի այդ, ինչպես հայտարարում է Նիկոլոզ Բասիլաշվիլու փաստաբանը, այսօրվանից Բասիլաշվիլին կվճարի երեխայի համար սահմանված ալիմենտի գումարը և լրացուցիչ ծախսերի մասին այլևս չի հոգա:
Թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլուն ձերբակալել են մայիսի 22-ին՝ կնոջ նկատմամբ բռնության իրագործելու մեղադրանքով: