Նիկոլոզ Բասիլաշվիլին անընդմեջ երկրորդ անգամ հաղթում է Համբուրգի մրցաշարը
Նիկոլոզ Բասիլաշվիլին անընդմեջ երկրորդ անգամ հաղթում է Համբուրգի մրցաշարը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունեցել թենիսի ATP500 անվանակարգի մրցաշարի եզրափակիչը, որտեղ աշխարհի 21-րդ ռակետ, Նիկոլոզ Բասիլաշվիլին փորձել է պահպանել նախորդ տարվա տիտղոսը, մրցելով ռուս, Անդրեյ Ռուբլյովի հետ: Վրաց թենիսիստը որոշիչ հանդիպմանը ապացուցել է իր հիանալի մարզավիճակը և մեկ ժամ 10 րոպեում հաղթել ՝ 7:5, 4:6, 6:3 հաշվով:

Բասիլաշվիլին վատ է սկսել հանդիպումը և մրցակցին շատ շուտ տվել է բրեյք կատարելու հնարավորություն: Վրաց մարզիկը իսկական պայքար է մտել 6-րդ խաղարկությունից, որը ստացել էր մարաֆոնի տեսք, երբ անընդմեջ 7 անգամ տեղի է ունեցել ոչ-ոքի:

Առաջին սետում հաղթանակը վրաց թենիսիստին բերել է առավելություն:

Երկրորդ սետում Ռուբլյովին հաջողվել է կարգավորել իր խաղը և օգտվել դրանից և հաղթել երկրորդ սետում:

Երրորդ սետի առաջին կեսում թենիսիստների մոտ խնդիր առաջացավ սեփական կատարման ժամանակ հաղթանակ ձեռք բերելու հետ: Անընդմեջ երեք գեյմում գրանցվեց բրեյք, այստեղից երկուսը Բասիլաշվիլունն էր:

Երկուշաբթի օրը հրապարակվելու է նոր վարկանիշային աղյուսյակը, որտեղ Բասիլաշվիլին լինելու է կրկին 16-րդ տեղում:

Բասիլաշվիլիի ճանապարհը մինչ այս տիտղոսը.

 

1/16 եզրափակիչ. ՈՒգո Դելյեն  (Բոլիվիա) – 6:4, 6:3

1/8 եզրափակիչ. Խուան Իգնասիո Լոնդերո (Արգենտինա) – 6:4, 3:6, 6:3

1/4 եզրափակիչ. Ժերեմի Շարդ (Ֆրանսիա) – 6:2, 6:3

1/2 եզրափակիչ. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 6:4, 4:6, 7:6(5)

Եզրափակիչ. Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – 7:5, 4:6, 6:3