Նիկոլայ Պատրուշև. Ուկրաինան և Մոլդովան կարող են դադարել գոյություն ունենալ

20:21, 14.01.2025

Ուկրաինան և Մոլդովան կարող են դադարել գոյություն ունենալ,- հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Նիկոլայ Պատրուշևը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամն ասում է, որ «նեոնացիստական ​​գաղափարախոսության բռնի իրականացումը և մոլեգնող ռուսաֆոբիան ոչնչացնում են Ուկրաինայի երբեմնի բարգավաճ քաղաքները, այդ թվում՝ Խարկովը, Օդեսան, Նիկոլաևը, Դնեպրոպետրովսկը»:

«Հնարավոր է, որ հաջորդ տարի Ուկրաինան ընդհանրապես դադարի գոյություն ունենալ»,- ասել է Նիկոլայ Պատրուշևը։

Բացի այդ, ՌԴ նախագահի խորհրդականի կարծիքով, Քիշնեւի հակառուսական քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Մոլդովան կդառնա մեկ այլ երկրի մաս կամ կդադարի գոյություն ունենալ։

Նմանատիպ