Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հրավերը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հրավերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի կողմից հիմնադրվող «Խաղաղության խորհրդում» անդամակցելու հրավեր՝ որպես հիմնադիր անդամ։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։

«Վարչապետը սիրով և պատասխանատվությամբ ընդունեց առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը խաղաղության առաջմղման գործում», – գրել է վարչապետի մամուլի խոսնակը սոցիալական ցանցում։

Առայժմ հայտնի տեղեկատվության համաձայն՝ Թրամփը հրավեր է ուղարկել նաև Արգենտինայի, Կանադայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Հունգարիայի և Բելառուսի առաջնորդներին։